«Քարի դարաշրջան»
16.07.2023
Մարդու օրգանիզմում առաջացող քարերը (լատիներեն concrementum - կիտվել) նյութերի հոծ կուտակումներով պինդ զանգվածներ են, որոնք ձևավորվում են տարբեր օրգանների խոռոչներում, գեղձերի մեջ կամ ծորաններում` արտազատվող հեղուկներից աղերի արտանկման հետևանքով և տեղակայվում են այդ օրգանների խոռոչներում, գեղձերում կամ դրանց արտազատիչ ծորաններում:
Քարերի տարբեր տեսակներն առաջանում են տարբեր պատճառներից և բուժվում են տարբեր մեթոդներով: Միզային քարերը առաջանում և մնում են կամ երիկամներում, կամ տեղաշարժվում են դեպի միզածորան:
Երիկամային քարերը արդյունք են մեզի մեջ եղած հանքային աղերի կամ թթուների բյուրեղացման: Քարերի մեծ մասն աննկատ արտազատվում է միզելիս, սակայն, որոշ դեպքերում, դրանց հեռացնելու համար կարող են պահանջվել բուժական միջամտություններ:
Միզային քարերի մասին վիճակագրական փաստեր
- Միզային քարեր կարող է ունենալ յուրաքանչյուրը: Կյանքի որոշակի ժամանակահատվածում քարեր կարող են ձևավորվել 10-ից մեկի մոտ:
- Մարդու կյանքի ընթացքում քարերի ձեւավորման վտանգը կազմում է 5-10%:
- Տղամարդկանց մոտ քարեր 3 անգամ ավելի հաճախ են առաջանում, քան կանանց մոտ: Արդի պայմաններում այս տարբերությունը գնալով փոքրանում է պայմանավորված ապրելակերպի և սննդակարգի փոփոխությունների հետ:
- Ավելի հաճախ քարեր ձևավորվում են 30-50 տարեկանում:
- «Քար արտազատող» հիվանդների մոտ քարեր առաջանում են ամբողջ կյանքի ընթացքում:
Միզային քարերի առաջացման պատճառները
Ցանկացած ոք իր կյանքի ընթացքում հնարավոր է ունենա միզային քարեր: Այդ քարերը կարող են առաջանալ, եթե մեզի ձևավորման ընթացքում կա անհավասարակշռություն` պայմանավորված մեզի մեջ առկա ջրի և քար առաջացնող նյութերի քանակով:
Ախտանիշները
Մարդիկ հաճախ մեջքի շրջանի ցավը կապում են երիկամների եւ միզածորանի քարերի հետ: ԱխտանÇßները կարող են տարբեր լինել. սկսած ծանր նոպայաձև ցավից մինչեւ ցավի բացակայությունը և կախված են քարի չափի, ձևի ու միզուղիներում գտնվելու տեղի հետ:
Երիկամային խիթին ուղեկցող այլ ախտանիշեր.
- սրտխառնոց,
- փսխում,
- արյուն մեզի մեջ,
- ցավոտ միզարձակում,
- ջերմության բարձրացում:
Երիկամային խիթն արտակարգ իրավիճակ է, որի դեպքում անհրաժեշտ է դիմել ընտանեկան բժշկին կամ մոտակա հիվանդանոց: Հատկապես բարձր ջերմություն ունենալու դեպքում պետք է անհապաղ դիմել՝ բժշկական օգնություն ստանալու:
Ախտորոշումը
Անհրաժեշտ է կատարել բժշկական զննում և մի շարք լաբորատոր հետազոտություններ պարզելու հիվանդի մոտ առկա ախտանիշների պատճառները, որից հետո, վերջնական ախտորոշման համար, պետք է կատարվեն նաև գործիքային հետազոտություններ.
- ուլտրաձայնային,
- ռենտգեն,
- համակարգչային շերտագրում:
Բուժումը
Ոչ բոլոր տեսակի քարերի առկայության դեպքում է բուժում պահանջվում: Բուժական օգնություն ցուցաբերվում է, եթե քարը հիվանդի մոտ առաջացնում է անհանգստություն և մեզի հետ ինքնաբերաբար չի արտազատվում, կամ կան այլ ուղեկցող հիվանդություններ և բարդությունների առաջացման վտանգ:
Եթե մեզի հետ քարի ինքնաբերաբար արտազատումը հնարավոր է, բժիշկը կարող է նշանակել այդ ընթացքին նպաստող դեղորայք, այսինքն, նշանակել պահպանողական դեղորայքային բուժում:
Ըստ ցուցումների, քարերը հեռացնելու կամ ցավը թեթեւացնելու համար մասնագետը կարող է նշանակել դեղորայք (այսպես կոչված՝ ալֆա-պաշարիչներ կամ հակակծկումային դեղեր): Սա կոչվում է դեղորայքային արտամղող բուժում, ինչն առավել արդյունավետ է միզածորանի քարերի դեպքում:
Դեղորայքային արտամղող բուժման ընթացքում հիվանդը պետք է գտնվի մշտական հսկողության տակ, այցելի իր բժշկին պարբերաբար ստուգելու և պարզելու. քարը շարժվու՞մ է, փշրվե՞լ է, չկա՞ արդյոք երիկամների արտազատիչ գործունեության խանգարում.
Այն դեպքում, երբ ուժեղանում կամ ի հայտ են գալիս նոր ախտանիշեր, պետք է սկսել քարի ակտիվ հեռացման գործընթացը:
Միզային քարերի հեռացման ժամանակակից 3 ամենատարածված մեթոդներն են.
- հեռահար հարվածալիքային քարափշրում (ESWL),
- ուրեթերոռենոսկոպիա (URS),
- միջմաշկային երիկամաքարահատում (pnl):
Բուժման օպտիմալ տարբերակը կախված է բազմաթիվ գործոններից: Ամենակար¨որ գործոնը բուն քարի առաջացրած ախտանիշներն են: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քարը գտնվում է երիկամում կամ միզածորանում, բժիշկը կարող է խորհուրդ տալ բուժման տարբեր մեթոդներ:
Հեռահար հարվածալիքային քարափշրում (ESWL)
Հեռահար հարվածալիքային քարափշրումն իրականացվում է հատուկ սարքի միջոցով,ինչը հնարավոր է դարձրել միզային քարերը փշրել՝ առանց ներխուժելու հիվանդի մարմնի մեջ. դրսից քարը փշրվում է մաշկի միջով փոխանցվող կիզակետված հարվածային ալիքներով (բարձր էներգիայի ձայնային ալիքների կարճ իմպուլսներ): Քարի վրա ներգործող հարվածային ալիքի էներգիան խախտում է քարի ամբողջականությունըª այն վերածելով փոքր բեկորների: Քարի բեկորներն առաջիկա մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում արտազատվում են մեզի հետ:
Ուրեթերոռենոսկոպիա (URS)
Ուրեթերոռենոսկոպիա. բուժման այս մեթոդի կիրառման ժամանակ օգտագործվում է փոքր տրամաչափի ներզննման սարքը: Ուրեթերոռենոսկոպիայի մեթոդով բուժումն առանձնանում է բարձր արդյունավետությամբ և հազվադեպ բարդություններով: Այն իրականացվում է հիվանդի անզգայացմամբ, քարերը փշրվում են և հեռացվում առանց կտրվածքների, բնական ճանապարհներով` միզուղիներով:
Միջմաշկային երիկամաքարահատում (pnl).
Միջմաշկային երիկամաքարահատումը երիկամների մեծ քարերը հեռացնելու ներզննական վիրահատական մեթոդ է: Դրա առավելությունն այն է, որ նույնիսկ շատ մեծ երիկամային քարերը կարող են հեռացվել վիրահատական մեկ գործողության ընթացքում:
Միջմաշկային երիկամաքարահատումը կատարվում է ընդհանուր կամ էպիդուրալ անզգայացման տակª գոտկային շրջանում երիկամի պունկցիայից (ներծակելուց) հետո:
Բաց վիրաբուժություն.
Ներկայումս քարերի հեռացման բաց վիրահատություն հազվադեպ է կատարվում: ²յն օգտագործվում է բարդ կամ հատուկ ցուցումների դեպքերում:
Շարունակելի…
Հայաստան, Երեւան,
Ահարոնյան փողոց 6
«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոն
Ուրոլոգիայի կլինիկա
Հեռ: +37410 24 24 83
E-mail: urologizm@gmail.com