Խնդիրներ, որոնք հանգեցնում են տղամարդու անպտղության
16.07.2023
Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ:
Եթե մեկ տարվա լիարժեք և առանց պահպանման միջոցներ օգտագործելու սեռական ակտիվության պայմաններում բեղմնավորում չի եղել, ապա հավանականությունը, որ խնդիրը հենց տղամարդու վերարտադրողական համակարգում է, կազմում է մոտավորապես 45%: Մինչև բուժում սկսելն անհրաժեշտ է հետազոտել և՛ կնոջը, և՛ տղամարդուն՝ հայտնաբերելու պատճառը: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կգտնեք այս բոլոր հարցերի պատասխանները:
Տղամարդու վերարտադրողական ունակությունն ամբողջությամբ կախված է սերմի որակից և քանակից: Յուրաքանչյուր վարկյանում տղամարդու օրգանզմում արտադրվում են 1000-ից ավելի սպերմատոզոիդներ, ինչը սեռական հասունացումից մինչև մահ անընդհատ գործընթաց է: Եվ այս բնական գործընթացի ամբողջ իմաստն է, որ ինչ-որ մի պահ ամենաարագ ու ամենակենսունակ սպերմատոզոիդը հասնի կնոջ ձվաբջջին ու բեղմնավորի այն: Ցավոք, կան բազմաթիվ հիվանդություններ և անբարենպաստ գործոններ, որոնք ընդունակ են խանգարելու այդ գործընթացին:
Տղամարդու անպտղության հիմքում ընկած է 3 հիմնական խնդիր.
- սպերմատոզոիդների ոչ լիարժեքությունը,
- սպերմատոզոիդների քանակի կտրուկ իջեցումը,
- սպերմատոզոիդների սերմնատար ծորաններով շարժման և սերմնաժայթքման խանգարումը:
Ամենահամեստ հաշվարկներով նման խնդիրներ կարող են առաջացնել տասնյակից ավելի պատճառներ, որոնցից ամենահաճախ հանդիպողներն են.
- Վարիկոցելե (15%). ամորձու և սերմնածորանի երակների լայնացում: Վարիկոցելեի հետևանքով բարձրանում է ամորձիների ջերմաստիճանը, տեղի է ունենում նրանց գործունեության խանգարում և սպերմատոզոիդների վնասում:
- Տղամարդու սեռական օրգանների վնասվածքներ (սերմնալարի կամ ամորձու ոլորում՝ 10-12% դեպքերում) և արատներ (կրիպտորխիզմ, երբ ամորձին չի իջնում ամորձապարկ՝ 7.8% դեպքերում):
- Ինֆեկցիոն հիվանդություններ. հատկապես սեռական ճանապարհով փոխանցվող իֆեկցիաները՝ գոնորեա, սիֆիլիս, խլամիդիոզ, տրիխոմոնիազ և այլն: Տղամարդկանց սեռական օրգանների վրա առավել վտանգավոր հետևանքներ է թողնում մանկական ինֆեկցիաներից էպիդեմիկ պարոտիդը (խոզուկ):
- Տղամարդու միզասեռական օրգանների բորբոքումներ. օրինակ՝ պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում) կամ ուրետրիտ (միզուկի բորբոքում):
- Սեքսուալ խանգարումներ (5.9%). էրեկցիայի խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում և այլն:
- Իմունոլոգիական խանգարումներ (4.5%). իմունիտետի խանգարման դեպքում օրգանիզմում արտադրվում են նյութեր, որոնք ընդունակ են վնասելու սեփական սպերմատոզոիդները:
- Հորմոնալ խանգարումներ (8.8%). Օրինակ՝ տեստոստերոնի պակասը:
- Սերմնատար ուղիների օբստրուկցիա (1.7%):
- Եվ, վերջապես, տղամարդու անպտղությունը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ արտաքին գործոններով՝ վնասակար նյութեր (ալկոհոլ, ծխախոտ, նարկոտիկներ, որոշ դեղեր), վատ էկոլոգիա (ռադիացիա, պեստիցիդներ, վիտամին C-ի և ցինկի պակաս), սեփական օրգանիզմի հանդեպ ոչ հիգիենիկ և ճիշտ վերաբերմունք (շատ նեղ հագուստ, հաճախակի այցելություն շոգեբաղնիք, չափից ավելի սպորտային պարապմունքներով ծանրաբեռնում) և այլն (5.5%):
Եթե անգամ անպտղության պատճառը հնարավոր չէ վերացնել, միևնույն է, ի շնորհիվ ժամանակակից բժշկության մեթոդների, կա հնարավորություն կատարել բեղմնավորում:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մեր մասնագետները կօգնեն արագ ստանալ սպառիչ պատասխաններ ձեզ հուզող խնդիրների վերաբերյալ.
- սերմնահեղուկի ներարգանդային ներարկում,
- ԱՄԲ (ձվաբջջի բեղմնավորումը փորձանոթում և տեղափոխումն անմիջապես արգանդի խոռոչ),
- ICSI (սպերմատոզոիդի անմիջական ներարկում ձվաբջջի մեջ),
- սպերմայի դոնորություն:
Հնարավորությունները շատ են: Չնայած հաջողությունը 100%-ով երաշխավորված չէ, սակայն ժամանակակից բժշկության ձեռքբերումները հնարավորություն են տվել բազմաթիվ մարդկանց վայելել ծնող լինելու բերկրանքը:
Եթե ունեք վերոնշյալ ախտաբանությունից որևիցե մեկը, ապա դիմեք «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ կստանաք բարձրակարգ մասնագետի խորհրդատվություն և անհրաժեշտ բուժում:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի
ուրոլոգիայի կլինիկա, դիստանցիոն լիտոտրիպսիայի բաժնի
բժիշկ-ուրոլոգ Գ. Վ. Ավանեսյան
Հեռախոս. +374 091 11 14 11