Հերթագրում

Եթե ունեք շաքարային դիաբետ, առողջության պահպանման համար շատ կարևոր է «АВС»-ի վերահսկողությունը. պարզենք՝ ինչ է դա

15.07.2023

Եթե Դուք ունեք շաքարային դիաբետ, առողջության պահպանման համար շատ կարևոր է «АВС»-ի վերահսկողությունը:
Ի՞նչ է «АВС»-ն:

 

“А”-ն գլիկոլիզացված հեմոգլոբինն է- ”A1C ”. A1C-արյան անալիզն է, որը ցույց է տալիս արյան մեջ շաքարի միջին մակարդակը վերջին մի քանի ամիսների ընթացքում:

 

“B”-ն զարկերակային ճնշումն է (անգլ. blood pressure)-Եթե դուք ունեք շաքարային դիաբետ, Ձեր ճնշումը վերահսկելը այնքան կարևոր է, որքան արյան շաքարը կարգավորելը: Բարձր զարկերակային ճնշումը մեծացնում է սրտանոթային և երիկամային հիվանդությունների ռիսկը:

 

“C”-ն խոլեստերինն է (անգլ. cholesterol)-բարձր խոլեստերինը սրտի նոպայի, ինսուլտի և այլ լուրջ խնդիրների առաջացման ևս մեկ գործոն է:
 

Ինչու՞ է «АВС»-ն այդքան կարևոր


Շաքարային դիաբետ չունեցող մարդկանց հետ համեմատած, մարդիկ, ովքեր ունեն դիաբետ, 2-3 անգամ ավելի շատ են տանում սրտի ինֆարկտ կամ ինսուլտ: Դիաբետ ունեցող պացիենտները նաև ունեն երիտասարդ տարիքում ինֆարկտի առավել բարձր ռիսկ: Բացի այդ, դիաբետով հիվանդ մարդիկ ավելի հաճախ են տառապում երիկամային հիվանդություններից: Վերահսկելով АВС-ն, դուք կարող եք նվազեցնել համապատասխան հիվանդությունների առաջացման ռիսկը:


Մի՞թե իմ արյան շաքարի վերահսկումն ամենակարևորը չէ


Արյան շաքարի պահպանումը համապատասխան մակարդակում շատ կարևոր է դիաբետի հետ կապված մի քանի խնդիրների կանխարգելման համար, ներառյալ՝

 

  • աչքերի հիվանդությունը, որը հանգեցնում է տեսողության վատթարացման կամ կուրության
  • երիկամների հիվանդություն
  • նյարդերի խանգարում(նեյրոպատիա), որը կարող է ձեռքերում և ոտքերում ցավ կամ թմրություն առաջացնել,
  • դիաբետիկ ոտնաթաթ:

 

Բայց այդ դեպքում էլ արյան շաքարը բազմաթիվ գործոններից մեկն է, որին դուք պետք է ուշադրություն դարձնեք:
Բարձր երակային ճնշումը և խոլեստերինի բարձր մակարդակը իրենք իրենցով սրտանոթային աղետների ռիսկի կարևոր գործոններ են, իսկ շաքարային դիաբետի առկայության դեպքում, նրանց կործանիչ ազդեցությունը ուժգնանում է:


Ինչպիսի՞ն պետք է լինի АВС-ի իմ մակարդակը

 

Մակարդակը, որին Դուք պետք է ձգտեք, կախված կլինի նրանից, թե ինչքան ծանր է Ձեզ մոտ դիաբետը, քանի տարեկան եք և առողջության հետ կապված էլ ինչ խնդիրներ ունեք: Հարցրեք Ձեր բժշկին, թե հատկապես որ մակարդակին պետք է Դուք հասնեք:
Դիաբետ ունեցող մարդկանց մեծամասնությունը պետք է ձգտեն հասնել հետևյալ նպատակներին.

 

  • A1C մակարդակ-7%-ից ցածր,
  • երակային ճնշում 130/85-ից ցածր, կամ ավելի ցածր որոշ դեպքերում,
  • ՑԽԼՊ խոլեստերինը ցածր 1,8մմոլ/լ (ՑԽԼՊ-ն խոլսետերինի տեսակներից մեկն է, որը հաճախ կոչում են «վատ խոլեստերին»):