Հերթագրում

Ինչպե՞ս եք հոգ տանում ձեր առողջության մասին

16.07.2023

Հարց է առաջանում մեզանից շատերի մոտ. «Ինչպե՞ս եք հոգ տանում ձեր առողջության մասին»: Ամենակարևորը ժամանակին դիմել բժշկին և կատարել բոլոր տրված խորհուրդները: Տարիքի հետ՝ հատկապես այն անձանց մոտ, ում ապրելակերպը չի կարելի առողջ համարել (նստակյաց կյանքը, անռեժիմ սնվելը, սննդային չարաշահումները, վնասակար սովորությունները և այլն ) կարող են բերել օրգանիզմի տարբեր համակարգերի ախտահարման:

 

Առաջին հերթին տուժում է մարսողական համակարգը, որի հետևանքով հաճախակի ախտորոշվում են էրոզիվ գաստրոդուոդենիտները, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունը, գրգռված հաստ աղու համախտանիշը, դիվերտիկուլոզը, հաճախակի փորկապությունը: Վերջինս, որպես օրենք, ուղեկցվում է աղիների միկրոֆլորայի խանգարումներով (դիսբակտերիոզ ):


Եթե Ձեզ սկսել են անհանգստացնել ցավերը որովայնում, լուծը, աղիքային արյունահոսությունը, մի՛ հետաձգեք ձեր այցը բժշկին ՝ գաստրոէնտերոլոգին և պրոկտոլոգին: Չէ՞ որ նման գանգատները կարող են լինել այնպիսի լուրջ հիվանդությունների սկզբնական ախտանշաններ, ինչպիսիք են ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը: 


«Իզմիրլյան» ԲԿ-ը՝ ունենալով ժամանակակից լաբորատոր և գործիքային սարքավորումներ, 1985-ից առ այսօր զբաղվում են նշված հիվանդությունների մանրակրկիտ հետազոտությամբ, ախտորոշմամբ և արդյունավետ բուժմամբ: Ցավոք, այս քրոնիկ բորբոքային ախտահարումները, որոնք առանձնանում են իրենց ծանր ընթացքով և բարդություններով, հաճախ սպառնում են աշխատունակությանը և նույնիսկ պացիենտի կյանքի վատթարացմանը: Այդ իսկ պատճառով նշված գանգատները ի հայտ գալուն պես անմիջապես հարկավոր է հետազոտվել բժիշկ- գաստրոէնտերոլոգի մոտ, ով երկար տարիներ զբաղվել է այդ հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ:

 

«Իզմիրլյան» ԲԿ-ում մեր մասնագետները կօգնեն ձեզ գտնել ձեզ անհանգստացնող հարցերի պատասխանները: Կատարելով մեր մասնագետների ցուցումները, դուք կվերականգնեք ձեր առողջությունը:

 

«Իզմիրլյան» ԲԿ

Հեռախոս +374 10 24 20 24 

Խորհրդատվական-ախտորոշիչ բաժանմունքի վարիչ, գաստրոէնտերոլոգ Բադալյան Տ.Մ.
Գաստրոէնտերոլոգ, բ.գ.թ. Էլոյան Դ.Ի. 
Գաստրոէնտերոլոգ, բ.գ.թ. Ղաբուզյան Կ.Ս.

Մեդիա