Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս
16.07.2023
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը կամ ռեֆլեյուքս-էզոֆագիտը թեև չի համարվում հիվանդություն` առանձին նոզոլոգիական միավոր, կերակրափողի ախտահարումներից ամենատարածվածն է:
Ստամոքսի պարունակության դեպի կերակրափող հետհոսքին (ռեֆլյուքս) առաջին հերթին նպաստում են կերակրափողի և ստամոքսի կծկումների առաջացմանը, որոնք հիմնականում պայմանավորված են նյարդային խանգարումներով, անկանոն սննդակարգով և մաստակի հաճախ օգտագործումով:
Թվարկված գանգատները նպաստում են կերակրափողին ստամոքսից առանձնացնող փականի անբավարարությանը, որին հետևում է ստամոքսահյութի հետհոսքը դեպի կերակրափող: Արդյունքում հիվանդի մոտ ի հայտ են գալիս հետևյալ գանգատները. այրոց, գղտոցներ, ծանրության զգացում որովայնի շրջանում և փքվածություն` սնունդն ընդունելուց անիջապես հետո:
Նման գանգատների դեպքում պետք է դիմել գաստրոէներոլոգին և համապատասխան ցուցման դեպքում կատարել էնդոսկոպիկ հետազոտություն (էզոֆագոգաստրոդուդենոսկոպիա):
Ռեֆլյուքս-էզոֆագիտների ռացիոնալ և հետևողական բուժումը «Իզմիրլյան» ԲԿ-ում թույլ է տալիս վերահսկել հիվանդի ապաքինման ընթացքը և հասցնել առողջացման:
«Իզմիրլյան» ԲԿ փորձառու գաստրոէնտերոլոգներն իրականցնում են կերակրափողի, ստամոքսի, 12-մատյա աղու, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի և աղիների հիվանդությունների բուժում: Մասնավորապես, առկա է մեծ փորձ խոցային կոլիտի, Կրոնի հիվանդության, իշեմիկ կոլիտի և դիվերտիկուլյար հիվանդության բուժման ասպարեզում:
Հետաքրքրող հարցերի դեպքում կարող եք դիմել «Իզմիրլյան» ԲԿ խորհրդատվական-ախտորոշիչ բաժնի թերապևտ-գաստրոէնտերոլոգ, Հայկական բժշկական ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնի գաստրոէնտերոլոգիայի ցիկլի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Դոնարա Էլոյանին: