Հերթագրում

Փորկապություն

16.07.2023

Փորկապությունը ամենատարածված և արդիական խնդիրներից է, բազմապատճառ հիվանդությունների ախշտանիշների շարքից: Առաջացման պատճառներից են հաստ աղիքի զարգացման արատներն ու դիրքի շեղումները: Դրանց թվին է պատկանում դոլիխոսիգման և դոլիխոկոլոնը (նկար 1-3)՝ հաստ աղիքի հատվածների, մասնավորապես, սիգմայաձև խթաղիքի ախտաբանական երկար լինելը, որը նպաստում է աղիքային պարունակության երկարատև կանգին՝ կոպրոստազին:

 

Կոպրոստազը նպաստում է հաստ աղիքի և հետանցքային ուղու մի շարք հիվանդությունների զարգացմանը, այդ թվում՝ նորագոյացությունների առաջացմանը: Փորկապության նախատրամադրող գործոններից են նստակյաց և քիչ շարժուն կենսակերպը, ոչ ճիշտ սննդակարգը: Հիվանդության սկզբնական շրջանում կատարվում է պահպանողական բուժում, որի հիմնական բաղադրիչներն են ֆերմենտային, աղիքի գործունեությունը խթանող, միկրոֆլորայի վերականգնող դեղերը, բջջանքով հարուստ սննդակարգը, ակտիվ ապրելակերպը: Պահպանողական բուժման անարդյունավետության դեպքում խորհուդ է տրվում իրականացնել վիրաբուժական միջամտություններ:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում փորձառու մասնագետների կողմից հաջողությամբ կատարվում են վիրաբուժական միջամտություններ՝ ուղղված հաստ աղիքի զարգացման արատների վերացմանը, նպաստելով նրա ֆունկցիայի վերականգնմանը: Վերջին տարիներին մեր կլինիկայում վիրահատվել են մեծաթիվ հիվանդներ՝ ոչ ուռուցքային բնույթի փորկապության կապակցությամբ, պայմանավորված հիմնականում դոլիխոսիգմայով և դոլիխոկոլոնով: Համապատասխան վիրահատական ծավալի ապահովման պարագայում ստանում ենք դրական արդյունք մոտավորապես 90% դեպքում, հիվանդների մոտ դիտվում է աղիների կանոնավոր դատարկում օրը մեկ կամ երկու անգամ:

Մեդիա