2020թ. Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո մեծ թվով զինվորների հետվիրահատական վերականգնողական բուժումը կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն առաջացավ «Իզմիրլյան» ԲԿ-ում հիմնելու Վերականգնողական կենտրոն:
Այս նպատակը կյանքի կոչելու համար իր պատրաստակամությունը հայտնեց բրիտանական «Բարնաբաս» բարեգործական քրիստոնեական հիմնադրամը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածի Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ սրբազանի միջնորդությամբ:
Իզմիրլյան ԲԿ գիտական համակարգող Արմեն Չարչյանի նախաձեռնությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածի աջակցությամբ սկսվեց նպատակն իրականություն դարձնելու ամենօրյա աշխատանքը և կարճ ժամանակ անց «Իզմիրլյան» ԲԿ վերականգնողական կենտրոնը սկսեց մասնագիտական աջակցություն ցուցաբերել պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներին:
Բաժանմունքը ձեռք է բերել «Լեյկա միկրոսիստեմս» ընկերության արտադրության գերճշգրիտ մանրադիտակը, որը հնարավորություն է տալիս իրականացնել բարդագույն վիրահատություններ:
Բաժանմունքը հագեցած է ջրաբուժական, նյարդավերականգնողական անհրաժեշտ սարքավորումներով, որոնք կիրառվում են ֆիզիոթերապևտիկ նպատակներով:
Վերականգնողական կենտրոնում կատարվում են մի շարք հետազոտություններ.
- Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ), որը թույլ է տալիս կատարել նյարդային վնասվածքների արագ և Ճշգրիտ ախտորոշում
- Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ), որը հետազոտում է գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը, գրանցում է ուղեղի բջիջների միջև փոխանցվող էլեկտրական բնույթի ազդանշանները և հայտնաբերում այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են`էպիլեպսիան կամ ցնցումներով ընթացող այլ հիվանդությունները, քնի խանգարումները, գլխուղեղի ուռուցքները, գանգուղեղային վնասվածքները, էնցեֆալիտները, ինսուլտը:
- Էլեկտրաֆորեզ, որը լավացնում է լիմֆայի, արյան շրջանառությունը և օրգանների սեկրետոր ֆունկցիան, լայնացնում է մաշկային և արյան խորանիստ անոթները: Ցուցված է հիմնականում նևրալգիաների, կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդությունների, նևրիտի, ռադիկուլիտի, պլեքսիդի, նևրոզի, միգրենի և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ:
Ամպլիպուլս (СМТ), որը համապատասխան օրգաններում և հյուսվածքներում կարգավորվում է արյան շրջանառությունը և վերականգնվում են օրգանի ախտահարված շեղումները: Ցուցված է բոլոր ցավային սինդրոմների դեպքում՝ սալջարդ, միոզիտներ, հեմատոմաներ, պերիֆերիկ ներվային սիստեմի բորբոքային պրոցեսներ, ռադիկուլիտ, օսթեոխոնդրոզ, իշիաս, արթրոզ-արթրիտներ:
Դարսոնվալացում – որը բարձր հաճախականության և բարձր լարման փոփոխական հոսանքի միջոցով խթանում է նյարդային վերջույթները, ազդում է մազանոթների վրա, կարգավորում է արյան բարձր ճնշումը, նվազեցնում է գլխացավերն ու գլխապտույտները:
Գերբարձր հաճախականության հոսանք (УВЧ) , որը լայնացնում է անոթները, արագացնում արյան շրջանառությունը, իջեցնում է այտուցները: Ցուցված է` նևրալգիաների, նևրիտների, միալգիաների ժամանակ, տարբեր բորբոքային պրոցեսների դեպքում, ինչպիսիք են` Ռեյնոյի հիվանդությունը, հիպերտոնիան, սկզբնական շրջանի պնևմոնիան, բրոնխիտը պլևրիտը, գաստրիտը, ցիստիտը, օսթեոխոնդրոզը, արթրիտը, հետօպերացիոն վերքերը, տրոֆիկ խոցերը, թարախակալած վերքերը:
Մագնիտո լազեր, որը ցուցված է ասթմայի, բրոնխիտի, թոքաբորբի, օստեոխոնդրոզի, շքարային դիաբետի, գաստրիտի, ստամոքսի խոցի, պրոստատիտի, ցիստիտի, քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների դեպքում, բարձրացնում է իմունիտետը, նվազեցնում այտուցները:
Կինեզոթերապիա , որը վարժությունների, մեխանո թերապիայի, տրակցիոն մեթոդի կիրառման միջոցով կազդուրում է ոսկրամկանային համակարգը: Ցուցված է օստեխոնդրոզի, միջողային սկավառակների ճողվածքների, արթրոզի, արթրիտի, սկոլիոզի, կիֆոզի, հոդերի, սիրտանթոային և շնչառական համակարգի հիվանդությունների ժամանակ և մկանակապանային համակարգի վնասվածքների դեպքում:
Նյարդաբանի խորհրդատվության համար կարող եք գրանցվել +374(60)54-52-50
Ֆիզիոթերապևտիկ ծառայության համար՝ +374(33)54-52-50
Ջրաբուժարանի ծառայությունների համար՝ +374(77)84-49-97 հեռախոսահամարներով:

Նարեկ Մկրտչյան
Վերականգնողական կենտրոնի ղեկավար

Ռուբեն Սահակյան
Կինեզիոթերապիստ

Բադալյան Հեղինե Բաբկենի

Լուսինե Սահակյան
Բժիշկ ռեաբիլիտոլոգ
