«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում խունկ վառեցին և աղոթեցին
03.12.2014
Դեկտեմբերի 2-ին Իզմիրլյան գիտաբժշկական կենտրոնում կայացավ խնկավառության արարողություն՝ Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի գլխավորությամբ:
«Մեդ-Պրակտիկի» հետ զրույցում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն ասաց, որ խնկավառության արարողությունը կենտրոնում կատարվում է ամեն տարի:
– «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը եկեղեցու պատկան հիվանդանոց է, և այստեղ յուրաքանչյուր տարի կատարվում է այս արարողությունը: Այն մեզ համար մեծ խորհուրդ ունի, քանզի մենք ստանում ենք Մայր Աթոռի օրհնությունը և է՛լ ավելի նվիրյալ աշխատելու պատգամը, մեր ուժերն ու հնարավորությունները հնարավորինս որակյալ ցուցաբերելու մեր ժողովրդին:
Տեր Տաթև արքեպիսկոպոս ՍարգսյանԱ. Չարչյանը նաև նշեց, որ առավոտյան Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանն, ում գլխավորությամբ կատարվեց արարողությունը, արդեն իսկ այցելել է կենտրոնի ամենածանր հիվանդներին՝ աղոթել նրանց համար ու ցանկացել շուտափույթ առողջացում, վերադարձ դեպի առողջ կյանք:
Օրվա խորհրդի մասին «Մեդ-Պրակտիկը» զրուցեց նաև Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի հետ:
– Վեհափառ Հայրապետի կարգադրությունն է, որ այստեղ հաստատվի հոգևոր տեսչություն, որպեսզի կարողանանք հոգևոր աջակցությունը բերել բոլոր հիվանդներին: Ով չի հավատում իր բուժմանը, նա միայն կդժվարացնի իր վերականգնումը:
Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը նաև հավելեց, որ աղոթքը մեծ ուժ ունի: Իրենց գլխավոր նպատակը՝ Ատծո բժշկարար ուժը հիվանդին հասցնելն է:
Աղբյուր. med-practic.com